Ռուսաստանում գրացված, 12 տոննայից ծանր մեքենաների տերերը դեկտեմբերի 21-ից ստիպված կլինեն վճարել Լիտվայի ճանապարհներով անցնելու համար: Այս մասին հայտնել է Լիտվայի ավտոճանապարհների տնօրինության ղեկավար Էգիդիուս Սկրոդյանիսը: Պաշտոնյան նշել է, որ այս միջոցառումը Ռուսաստանում նոյեմբերի 15-ից «Պլատոն» համակարգերի ներդրման պատասխանն է:

Բեռնատարների համար 24-ժամյա թույլտվությունը, որը կարելի է գնել ավտոլցակայաններում, արժե 11 եվրո: Նախնական գնահատականներով, ռուսական բեռնատարները մեկ տարում Լիտվայի բյուջեն կհարստացնեն 5 մլն եվրոյով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ նոյեմբերի վերջին Լիտվայի ԱԳՆ-ն բողոքի նոտա էր հղել ռուսական կողմին, որտեղ բողոքել էր բեռնատարների համար վճար կիրառելու համակարգից: