Ստամբուլահայ խիզախ գործիչ, լեզվաբան Սեւան Նիշանյանը, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Ստամբուլի Ջեզաիր ռեստորանում նշելու է իր ծննդյան տարեդարձը։
Ծննդյան կապակցության բանտից արձակուրդ եկած Սեւան Նիշանյանը սոցկայքերով իր ընկերներին հրավիրել է միասին նշելու իր ծննդյան տարեդարձը։ «Դեկտեմբերի 21-ը տարվա ամենաերկար գիշերն է։ Իմ ծննդյան տարեդարձի միջոցառումը սկսվելու է երեկոյան 19։00-ին։ Թե մինչեւ քանիսը կտեւի, Աստված գիտի։ Սպասում եմ ձեզ»,-գրել է Սեւան Նիշանյանը։
Սեւան Նիշանյանը բանտում անցկացնելու է մինչեւ 11 տարի՝ անօրինական շինարարություն իրականացնելու համար:
Նշենք, որ Սեւան Նիշանյանը Հայոց ցեղասպանության մասին մշտապես բարձրաձայնել է Թուրքիայում եւ աչքի է ընկել իր անվախ պահվածքով։



























