Մոսկվայի իրավապահ մարմինները հետաքննում են Հյուսիսային Կովկասի 25-ամյա բնակչին ՄԻԱՎ վարակով վարակելու գործը: Հայտնի է դարձել, որ Բելգորոդ քաղաքի բնակիչը, իմանալով իր հիվանդության մասին, սեռական կապի մեջ է մտել երիտասարդի հետ: Ինչպես հայտնում է «Մոսկվա» գործակալությունը, 25-ամյա տղամարդը դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ ինքնակամ ինտիմ հարաբերությունների մեջ է մտել իր ծանոթի հետ, իսկ հետո միայն իմացել, որ վերջինս ՄԻԱՎ վարակակիր է:

«Ստուգումների ընթացքում իրավապահները ձերբակալել են Բելգորոդի մարզի 46-ամյա բնակչին, որը իմանալով իր հիվանդության մասին, սեռական կապի մեջ է մտել տուժածի հետ», — ասել է ոստիկանության ներկայացուցիչը:

Հարուցվել է քրեական գործ «ՄԻԱՎ վարակով վարակելու» հոդվածով: Տղամարդուն սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում: