Դեկտեմբերի 21-ին, ժամը 12.30-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 37-րդ կմ-ին բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 34 TU 559 (վարորդ՝ 1968 թ. ծնված Ն. Գ.) եւ «Լեքսուս» մակնիշի 30 UT 140 (վարորդ՝ 1952 թ. ծնված Ռ. Հ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը՝ 1967 թ. ծնված Գ. Հ.-ը, տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոների փականները, այնուհետեւ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել եւ շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել ուղեւոր՝ 1983 թ. ծնված Ա. Շ.-ին, ով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Վարորդները հոսպիտալացվել են Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները Գ. Հ.-ի դին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: