Հայաստանում կստիպեն ստորգետնյա ջրերը առավելագույնս խնայողաբար օգտագործել: Ջրային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը դեկտեմբերի 21-ին 2-րդ ընթերցմամբ ընդունվել է ՀՀ խորհրդարանում: Կողմ է քվեարկել 89 պատգամավոր, 1-ը ձեռպահ է մնացել:
Ստորգետնյա ջրերը թույլ կտան օգտագործել միայն հանգամանալից տեխնիկա-տնտեսագիտական հիմքերի եւ երկրաբանական հետազոտությունների հիման վրա: Արարատյան դաշտից ջուր օգտագործելու թույլտվությունը կարող է տալ միայն Ջրի ազգային խորհուրդը:



























