ՀՀ խորհրդարանը դեկտեմբերի 21-ին 2-րդ ընթերցմամբ ընդունել է երկաթուղային եւ ավտոմոբիլային փոխադրումները կարգավորող միջոցները:
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն ընդունվել է 66 կողմ, 11 դեմ եւ 9 ձեռնպահ ձայներով: «Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն ընդունվել է 81 կողմ, 2 դեմ եւ 8 ձեռնպահ ձայներով:
Մասնավորապես, կարգելվի ավելի քան 40 տոննա եւ ավելի քաշ ունեցող, ինչպես նաեւ 11,5 տոննա բեռնվածությամբ մեքենաների երթեւեկությունը:
40 տոննայից բարձր քաշ ունեցող մեքենաների համար անհրաժեշտ կլինի հատուկ թույլտվություն, որը կտրվի միայն անբաժանելի բեռների դեպքում:



























