Հայ գյուղացիները ստիպված չեն լինի բանկից վարկ ստանալիս հաշվել իրական դրույքը: ՀՀ խորհրդարանը դեկտեմբերի 21-ին 2-րդ ընթերցմամբ ընդունել է «Սպառողական վարկավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Օրենքի դրույթը, որով սպառողական վարկային պայմանագրերում պետք է նշվի ոչ միայն անվանական, այլեւ իրական եւ անփոփոխ տոկոսադրույքը, առաջարկում է տարածել նաեւ մինչեւ 2 մլն դրամ գյուղատնտեսական վարկերի վրա: