ՀՀ խորհրդարանը բանկերի հաճախորդների իրավունքներն ընդլայնող մի շարք օրինագծեր է ընդունել:
«Ֆինանսական օմբուդսմենի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ընդունվել է դեկտեմբերի 21-ին 2-րդ ընթերցմամբ: Կողմ է քվեարկել 80 պատգամավոր, եւս 9-ը ձեռնպահ են մնացել:
Գործող օրենքի համաձայն՝ հաճախորդը չի կարող բողոքարկել իր վարկային պատմության մեջ փոփոխություները, եթե դա նշված չէ բանկի կամ վարկային կազմակերպության հետ պայմանագրում:
Այսուհետ բողոքարկումը հնարավոր է ուղարկել օմբուդսմենին կամ ACRA վարկային պատմությունների գրասենյակ: Նրանք անվճար պետք է ընդունեն բողոքը, եւ եթե այն հիմնավոր է, պետք է պարտավորեցնի բանկին ուղղել տվյալները:
«Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին օրենքում» փոփոխությունների նախագիծն ընդունվել է 82 կողմ, 9 ձեռնպահ ձայներով: Օրինագիծը բանկերին պարտադրում է հրապարակել կորպորատիվ էթիկայի կաննոները: Եթե բանկը չի հետեւում այդ կանոններին, ստիպված է հաճախորդին 300 հազար դրամ վճարել:
Եվ վերջապես «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների փոխհատուցման երաշխիքների մասին» օրենքի նախագիծը, որն ընդունվել է 88 կողմ եւ 2 ձեռնպահ ձայներով, նախատեսում է, որ ներկայումս բանկի սնանկացման դեպքում ավանդատուն կկարողանա մեկ տարվա ընթացքում ստանալ իր գումարը, 2016-ից այդ ժամկետը կկրճատվի մինչեւ 20 աշխատանքային օր, իսկ 2023-ին` 7:
Բացի այդ, եթե նախկինում հնարավոր էր ավանդը պահանջել մեկ տարվա ընթացքում, ապա այժմ` 3 տարվա:



























