Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նորից է հայտարարել, որ հրաժարական կտա, եթե ապացուցվի, որ Թուրքիան ԻՊ-ից նավթ է գնել:
«Եթե ապացուցեն, որ Թուրքիան ԻՊ-ից նավթ է գնել, եթե նման բան է տեղի ունեցել, ես չեմ մնա նախագահի պաշտոնում: Ես կհեռանամ»,- ասել է Էրդողանը Բուրսա քաղաքում բիզնեսի ներկայացուցիչների առաջ ելույթի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ բոլորին է հայտնի այն փաստը, թե ումից է Անկարան նավթ գնում:
«Առաջին տեղում Ռուսաստանն է, երկրորդը Իրանն է, երրորդը՝ Ադրբեջանը, չորրորդը՝ Հյուսիսային Իրաքը: Միաժամանակ մենք նավթ ենք գնում Ալժիրից, Կատարից եւ երբեմն Նիգերիայից: Իսկ մաքսանենգներին մենք բռնում ենք», - ասել է Էրդողանը:



























