Հունաստանի խորհրդարանն այսօր՝ դեկտեմբերի 22-ին, բանաձեւ է ընդունել, որը կոչ է անում կառավարությանը ճանաչել Պաղեստինի պետությունը:
Խորհրդարանի խոսնակ Նիկոս Վուցիսը հատուկ նիստում կարդացել է բանաձեւի տեքստը եւ խնդրել բոլորին ոտքի կանգնել ու աջակցություն հայտնել: Ամբողջ դահլիճը ոտքի է կանգնել եւ ծափահարել:
Բանաձեւը կոչ է անում Հունաստանի կառավարությանը ճանաչել Պաղեստինի պետությունը 1967 թվականի սահմաններով եւ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով:
Այսօր Հունաստանի խորհրդարանում ելույթ է ունենալու Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը: Նրա ելույթը տեղի կունենա Սենատի դահլիճում:



























