Նոր բիզնես նախաձեռնությունները Հայաստանին պետք են ավելին, քան երբեւէ: Այս մասին լրագրողներին դեկտեմբերի 22-ին հայտնել է «Այլընտրանք» տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:
Հայաստանում տնտեսական գործունեության ներկա անկման պայմաններում պետք է չխեղդել բիզնեսը: Հակառակը, պետք է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի նոր ձեռնարկություններ հայտնվեն: «Եթե ինչ-որ մեկը կարող է ու ուզում է արտադրել այս մատիտը, կամ այս նոթատետրը կամ ցանկացած այլ բան, պետք է նրան տալ ժամանակ, մեկ-երկու տարով ազատել հարկերից, հետո ամեն ինչ կփոխհատուցվի»,- ասել է նա:



























