ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությունը դեկտեմբերի 22-ին հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ:
«Ռուսաստանում աշխատող օտարերկրյա քաղաքացիներին: Մինչեւ դեկտեմբերի վերջը 2016թ. արտոնագիրը հնարավոր է երկարաձգել ընթացիկ տարվա սակագնով: Եթե նախապես ձեւակերպած արտոնագրի երկարաձգման կանխավճարային գումարը մուծվի մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը, ապա վճարումը կընդունվի 2015թ. սահմանված սակագնով՝ հաշվի առնելով դաշնային եւ մարզային գործակիցները:
Ընդ որում, 2016թ. նախորդ՝ վճարված տարվա համար լրացուցիչ մուծումների կարիք չի լինի:
Եթե 2015թ. տրված արտոնագրի համար կանխավճարային մուծումը կատարվի 2016թ., գումարի չափը կլինի նոր սակագներին համապատասխան»:
Ռուսաստանում վիզային ռեժիմ չունեցող երկրների քաղաքացիների համար աշխատանքի տեղավորման կարգը փոխվել է 2015թ. հունվարի 1-ից; Այսուհետ նրանք աշխատում են իրավաբանական անձանց, անհատ ձեռներեցների եւ ֆիզիկական անձանց հետ:



























