Արաբական Միացյալ Էմիրությունների  (ԱՄԷ) ուժային կառույցները իրանական նավ են կալանել, որում թմրանյութի խոշոր խմբաքանակ  կար: Այդ մասին երեքշաբթի տեղեկացրել է ԱՄԷ-ի լրատվական գործակալությունը:  

Նրա տվյալներով, արգելված բեռով ինչպես նաեւ իրանական ծագմամբ երկու անօրինական ներգաղթյալով նավը կալանքի է առնվել Շարջայի էմիրության Խալեդ նավահանգստում, տասը մարդ ձերբակալվել է: Իրավապահները  11,5 կգ հաշիշ են առգրավել, ինչպես նաեւ դեղահաբերի տեսքով թմրանյութի մի քանի փաթեթ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: