Սոչիի Դոնսկոյ փողոցում առեւտրային գրասենյակային կենտրոնում հրդեհի հետեւանքով 15 մարդ համարվում է անհետ կորած, «Ինտերֆաքսին» հայտնել են Ռուսաստանի ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
«Մոսկվայի ժամանակով ժամը 14.14-ին հրդեհը մեկուսացվել է, ապա մարվել»,-ասել է մամուլի ծառայության աշխատակիցը:
Նշենք, որ Սոչիի Դոնսկոյ փողոցում առեւտրային գրասենյակային կենտրոնում հրդեհը բռնկվել է 13.40-ի սահմաններում: Հրդեհի մակերեսը կազմել է 200 քմ:



























