Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունները Պաղեստինի օգտին են։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունները դրական ձեւով են շարունակվում, սակայն դեռ վերջնական արդյունք չկա։  «Դրանով հանդերձ՝ Պաղեստինին տխրեցնող քայլ չենք անելու»,-ասել է Թուրքիայի վարչապետը։

Նշենք, որ ՌԴ-ի հետ լարվածության համատեքստում Թուրքիան փորձում է Իսրայելի հետ կարգավորել հարաբերությունները։