ԱՄՆ-ը հույս ունի, որ Թուրքիայի եւ Քուրդիստանի աշխատանքային կուսակցության (ՔԲԿ) միջեւ քաղաքական գործընթացը կվերականգնվի Թուրքիայի բոլոր քաղաքացիների համար արդար եւ կայուն խաղաղության հասնելու նպատակով: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին` անդրադառնալով Թուրքիայի հարավ-արեւելյան քրդական շրջանում իրավիճակին եւ մի քանի քաղաքում հայտարարված պարետային ժամին:
Դիվանագետի խոսքով, ԱՄՆ-ը հասկանում է, որ Թուրքիային անհրաժեշտ է անվտանգության ապահովման միջոցներ ձեռք առնել: «Բայց Թուրքիան պիտի նաեւ բոլոր հնարավոր միջոցները ձեռք առնի իր քաղաքացիներին պաշտպանելու եւ իրավական պարտավորություններին համապատասխան գործելու համար», - ընդգծել է Ջոն Քիրբին` կոչ անելով թուրքական իշխանություններին դիմել ավելի մանրամասն տեղեկությունների համար:




























