Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նալբանդյան փողոցի թիվ 35 շենքի 20-րդ բնակարանի բնակիչ՝ 1958թ. ծնված Ա. Ք.-ն չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են Ֆ. Ք.-ի վարձակալած բնակարանի դուռը. հյուրասենյակի ջահից կախված հայտնաբերվել է 1958թ. ծնված Ա. Ք.-ն: