Սոչիում առեւտրի կենտրոնի հրդեհը մարվել է, ընդամենը ութ մարդ է տուժել, տեղեկացնում է  «Ինտերֆաքսը»:

Ինչպես հաղորդել է Ռուսաստանի ԱԻՆ ԳՎ-ի Կրասնոդարի մարզի մամուլի ծառայության ղեկավար Նիկիտա Գավրիլյուկը, հրդեհը վերացվել է  Մոսկվայի ժամանակով 14.50-ին:

Նրա խոսքով, բժշկական օգնության է դիմել ութ մարդ, նրանցից մեկը հետազոտվում է հիվանդանոցում, մնացած տուժածներին տեղում է օգնություն տրամադրվել: 

ԱԻՆ-ի տվյալներով ընդհանուր առմամբ  15 մարդ է տարհանվել: Ավելի վաղ  15 տուժածի մասին էր հաղորդվել:

Սոչիում Դոնսկայա փողոցի առեւտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել: Հրդեհի մակերեսը կազմել է   200 քմ: Բռնկման պատճառները պարզվում են: