Ռուսական ռուբլու փոխարժեքը Մոսկովյան բորսայում սակարկությունների ընթացքում նախորդ օրվա ավարտին գրանցած արդյունքների համեմատ աճել է 19 կոպեկով եւ հասել 78.01 ռուբլու՝ դեկտեմբերի 15-ից ի վեր առաջին անգամ գերազանցելով 78 ռուբլու շեմը:

Դոլարի փոխարժեքը նվազել էր 4 կոպեկով եւ կազմել 77.19 ռուբլի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները Լոնդոնի բորսայում էժանացել են 0.22 տոկոսով եւ կազմել 36.27 դոլար մեկ բարելի դիմաց: