Համաշխարհային էներգաբալանսում բնական գազը կհասնի նավթին ու մինչեւ 2040 թ. կդառնա աշխարհի ամենապահանջված էներգակիրը, ասված է ՕՊԵԿ-ի ամենամյա կանխատեսման մեջ:
Ըստ զարգացման բազային սցենարի՝ մինչեւ 2020 թ. նավթի համաշխարհային պահանջարկը կկազմի օրական 90 .1 մլն բարել նավթային համարժեք, իսկ 2030 թ.՝ 96.1 մլն բարել: Մինչեւ 2040 թ. այդ ցուցանիշը կհասնի օրական 100.6 մլն բարել նավթային էկվիվալենտի: Բայցեւայնպես, չնայած պահանջարկի աճին, ընդհանուր համաշխարհային էներգաբալանսում էներգակիրների այդ տեսակի մասնաբաժինը կնվազի եւ մինչեւ մինչեւ 2040 թ. կկազմի 25.2 տոկոս 2013 թ. 31.5 տոկոսի համեմատ:
Ածուխի ու գազի պահանջարկը, որոնք համաշխարհային էներգաբալանսում հիմա երկրորդ ու երրորդ տեղերն են զբաղեցնում, ավելի արագ տեմպերով է աճելու, հայտնում է «ՌԻԱ Նովոստին »:
Ընդ որում գազի պահանջարկը շատ ավելի սրընթաց է աճելու՝ տարեկան 2.4 տոկոսով, ինչի շնորհիվ մինչեւ 2040 թ. այդ էներգակիրը համաշխարհային էներգաբալանսում երրորդից առաջին տեղ կբարձրանա: Ընդ որում աճի ամենաբարձր տեմպերը բաժին կընկնեն զարգացող երկրներին: Հենց այդ երկրներն են ըստ կանխատեսումների դառալու գազի ամենախոշոր սպառողները մինչեւ 2022 թ.: Գազի պահանջարկի ակնկալվող աճի մեծ մասը բաժին է հասնում Ասիայի զարգացող երկրներին՝ հատկապես Չինաստանին: Բայցեւայնպես Ասիան առաջվա պես ուժեղ կախում ունի ածուխից եւ տարածաշրջանում մթնոլորտային արտանետումների քանակը կրճատելուն ուղղված վերջին նախաձեռնությունները աջակցում են բնական գազի գործածմանը, ասված է զեկույցում:



























