Դեկտեմբերի 21-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Էջմիածին քաղաքից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 35-ամյա Հրանտ Գ.-ին, 44-ամյա Դավիթ Ա.-ին եւ 50-ամյա Արմեն Ա.-ին:

Խուզարկությամբ Հրանտ Գ.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է կանեփանման կանաչավուն զանգված:

Նշանակվել են տոքսիկոքիմիական եւ դատաքիմիական փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն: