ՕՊԵԿ «նավթային զամբյուղի» անվանական գինը 2040թ. կգերազանցի մեկ բարելի դիմաց 160 դոլարը, իսկ նավթի համաշխարհային պահանջարկը կաճի 20 տոկոսով: Այս մասին ասված է ՕՊԵԿ-ի հրապարակած World Oil Outlook նավթային կանխատեսման մեջ:
ՕՊԵԿ «նավթային զամբյուղը» պարունակում է մերձավորարեւելյան, աֆրիկյան եւ լատինամերիկյան նավթի 12 տեսակ: Այդ նավթի մեկ բարելը դեկտեմբերի 20-ին կազմել է 30.74 դոլար:
Ընդ որում, ՕՊԵԿ-ում նշել են, որ 160 դոլարը կանխատեսում չէ, այլ ընդամենը ենթադրություն, որը կազմակերպությունն օգտագործում է հետագայում նավթային շուկայում պահանջարկի եւ առաջարկի աճի բազային սցենարի համար:
ՕՊԵԿ կանխատեսումների համաձայն՝ նավթի պահանջարկը 2040թ. բարձրանա, հայտնում է Gazeta-ն:



























