Դեկտեմբերի 23-ին գումարված ավագանու հերթական նիստում, որը վարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գույքահարկի գծով արտոնություն է սահմանվել Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերանների, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների կարգավիճակին հավասարեցված անձանց, Արցախյան եւ Աֆղանստանի պատերազմներում զոհվածների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում վիրավորված եւ ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների, Արցախյան եւ Աֆղանստանի պատերազմների 1-ին եւ 2-րդ խմբի զինհաշմանդամների համար:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: