ZAZ Chance ավտոմեքենայի վաճառքը, որով քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի մարդասպանը թաքնվել էր հանցագործության վայրից, կեղծ փաստաթղթերով էր ձեւակերպված, հայտնել է գործի ֆիգուրանտներից մեկի՝ Զաուրբեկ Սադախանովի դատապաշտպանը, հայտնում է «ՌԲԿ»-ն:
Ավտոմեքենայի սեփականատիրոջ ստորագրության փորձաքննությունը ցույց է տվել, որ այն չի կարող պատկանալ ավտոմեքենայի պաշտոնական սեփականատիրոջը՝ Ալիեւին, ոչ էլ ենթադրյալ մարդասպան Զաուր Դադաեւին: Սադախանովի խոսքով, դա նշանակում է, որ Ալիեւին քննչությունը հայտնաբերել է, քանի որ նրանից ստորագրության նմուշներ են վերցրել, սակայն առայսօր նրան որպես ականատես չեն հետաքննել:
Ավելի վաղ հայտնել էին, որ Մոսգորսուդը օրինական է ճանաչել Նեմցովի գործով Կադիրովին հետաքննելու մերժումը:
Բորիս Նեմցովին սպանել են փետրվարի 28-ին Մոսկվայում՝ Բոլշոյ Մոսկվորեցկի կամուրջի վրա:



























