Առնվազն 15 մարդ Իրաքի տարբեր քաղաքներում ահաբեկչության շարքերի զոհ է դարձել, տեղեկացնում է Gazeta-ն` վկայակոչելով Associated Press-ը:

Պայթուցիկով երկու ավտոմեքենա պայթեցվել է առավելապես շիա բնակչություն ունեցող Խալիս քաղաքում:  Երկու պայթյունի հետեւանքով յոթ մարդ է զոհվել: 

Եվս ութ մարդ զոհվել է Բաղդադում եւ  նրա շրջակայքում` հինգ պայթյունի հետեւանքով: 

Ընդհանուր առմամբ պայթյունների հետեւանքով առնվազն  53 մարդ է զոհվել:

Այդ մասին հայտնի է դարձել իրաքցի զինվորականների՝ «Իսլամական պետության» գրոհայինների կողմից գրավված Էր-Ռամադի քաղաքի ազատագրման գործողության ֆոնին: