Հայաստանի Բնապահպանության նախարարության  բիոռեսուրսների կառավարման գործակալության կազմում Կառավարության որոշումով 2015 թ ստեղծվել ու գործում է էկոտուրիզմի զարգացման ու աջակցման բաժին: Այդ մասին դեկտեմբերի 23-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

Նախարարի խոսքով Էկոտուրիզմի բաժնի նպատակն է լինելու ապահովել Հայաստանի տարածքում բնական էկոհամակարգերի, հատուկ պաշտպանվող տարածքներում զբոսաշրջային գրավչությամբ ռեսուրսների պաշտպանությունն ու կայուն օգտագործումը, նաեւ աջակցել պետական քաղաքականության ու կառավարման ձեւավորմանը: