Ռուսաստանը պատրաստ է Աֆղանստանին զենք մատակարարել, տեղեկացնում է  «Ինտերֆաքսը»: Այդ մասին հայտնել է Աֆղանստանի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը, տեղեկացնում է Ինտերֆաքսը: 

«Մենք պատրաստ ենք այնտեղ զենք մատակարարել, բայց դա կանենք զգուշորեն եւ հիմնականում առեւտրական հիմքի վրա», — ասել է Քաբուլովը:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկատվություն էր հայտնվել, որ Քաբուլովը Մոսկվային է դիմել սպառազինության մատակարարման խնդրանքով: