Թուրքմենիան ավարտել է Արեւելք-Արեւմուտք գազատարի կառուցումը, որը Գալկինիշ հանքավայրը եւ արեւելյան մի շարք այլ հանքավայրեր կապում է Կասպից ծովի  առափնյա հատվածի հետ, որտեղից կարող է սկսվել գազի մատակարարումը Արեւմուտքին, կավելանա գազի մատակարարումը Չինաստանին եւ ապագայում` Պակիստանին ու Հնդկաստանին, գրում է   Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:

Գազատարի արժեքը գնահատվում է 2,5 մլրդ դոլար: Արեւելք-Արեւմուտք գազատարը հետագայում կարող է կապվել այլ` Անդրկասպյանի հետ, որը Թուրքմենիան կկապի Ադրբեջանի, իսկ հետո` Եվրոպայի հետ: 

Թուրքմենիայի նախագահ Կուրբանուղլի Բերդիմուհամեդովը հայտնել է, որ այդ նախագծի իրականացումը պիտի խթանի Անդրկասպյան գազամուղի ստեղծումը: Արեւելք-Արեւմուտք գազատարի հզորությունը տարեկան  30 մլրդ խորանարդ մ է, երկարությունը`  773 կմ:

Եթե Անդրկասպյան գազատարի նախագիծը իրականացվի, Թուրքմենիան պատրաստ է նվազեցնել սեփական գազը եւ այն մատակարարել եվրոպացի, չինացի կամ հնդիկ սպառողների: