Մեծ Բրիտանիայից մահմեդական ընտանիքին, որը Դիսնեյլենդ էր ուղեւորվում, ԱՄՆ-ի իշխանությունները լոնդոնյան Գաթվիկ օդանավակայանում թույլ չեն տվել նստել Լոս Անջելես ուղեւորվող ինքնաթիռ, տեղեկացնում է   News 24-ը` վկայակոչելով The Guardian-ին:

Ներքին անվտանգության նախարարությունը ոչ մի բացատրություն չի տվել, թե երկիրն ինչու է հրաժարվել ընտանիքին թույլ տալ ինքնաթիռ նստել, չնայած դեկտեմբերի  15-ին նրանց թռիչքի առցանց թույլտվություն էր տրվել, երբ նախատեսում էին ուղեւորությունը:  

Վարչապետ Դեւիդ Քեմերոնի օգնականները խոստացել են ուսումնասիրել հարցը: Միաժամանակ ԱՄՆ-ի համայնքը զգուշացրել է, որ մահմեդականները դաժան եւ թշնամական միջադեպերի  «աննախադեպ եւ կտրուկ ավելացման» թիրախ են դառնում: Պաշտպանները դա բացատրում են Փարիզի ահաբեկչություններով եւ Կալիֆորնիայի Նահանգի Սան Բեռնարդինո քաղաքում զանգվածային գնդակոծությամբ: 

Լոնդոնցի ընտանիքին պատահած դեպքը բարձրաձայնվել է բրիտանացի լեյբորիստուհի Ստելլա Քրիզիի (Stella Creasy) կողմից, որը համարում է, որ ամերիկյան իշխանությունների կողմից տեղեկությունների պակասը դժգոհություն է առաջացնում բրիտանական մահմեդական համայնքներում: 

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը չի պատասխանել ընտանիքի մուտքն իրենց երկիր արգելելու վերաբերյալ հարցին: 

Այդ միջադեպից երկու օր անց ինքնաթիռ նստելուց առաջ կանգնեցվել է բրիտանացի մեկ այլ ճանապարհորդ` Աջմալու Մանսուրուն. բրիստոլցի իմամին եւ դասախոսին արգելվել է նստել Նյու Յորք ուղեւորվող ինքնաթիռը:  

Լոնդոնում ԱՄՆ դեսապանատունը չի արձագանքել մեկնաբանությունների վերաբերյալ խնդրանքին: