Սիրիական Իդլիբի նահանգում ռուսական ավիահարվածի արդյունքում ոչնչացվել է ահաբեկիչների մարզական ճամբարը, տեղեկացնում է   «Ինտերֆաքսը»:

«Իդլիբի նահանգում գտնվող Հաբիտ բնակավայրի շրջանում Սու-34 ռմբակոծիչը ոչնչացրել է խոշոր մարզական ճամբարը, որտեղ Սիրիային սահմանակից երկրներից եկած մեծ քանակությամբ փորձառու մարզիչներ կային: Այդ ճամբարի մասին տեղեկությունը, որտեղ Թուրքիայից եկած ահաբեկիչների շրջանում մեծ թիվ են կազմում ԱՊՀ երկրների բնակիչները, ստացվել էր սիրիական հայրենասիրական ընդդիմության ներկայացուցիչներից մոտ երկու շաբաթ առաջ», — ասել է ՌԴ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: