Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտնել է, որ ինքը որոշում է ստորագրել, որով թույլատրվում է ռուսական ընկերություններին թուրքերի վերցնել աշխատանքի, հաղորդում է Gazeta-ն:
Համապատասխան ցանկն արդեն հաստատվել է:
«Ես որոշում եմ ստորագրել, որը սահմանում է ռուսական այն ընկերությունների, կազմակերպությունների ցանկը, որոնց վրա այդ արգելքը չի տարածվում: Ընդունելով այս որոշումները, մենք հաշվի ենք առել շահագրգիռ նախարարությունների ու տարածաշրջանների առաջարկները, միաժամանակ մնացած բոլորը չեն կարող աշխատանքի ընդունել Թուրքիայի քաղաքացիների»,-հայտարարել է Մեդվեդեւը:
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի դեմ հատուկ տնտեսական միջոցառումների մասին հրամանագիր է ստորագրել, որով փաստացի պատժամիջոցներ են մտցվում թուրքական բիզնեսի նկատմամբ: Մասնավորապես, արգելվում է թուրքական արտադրության ապրանքների ներմուծումը եւ թուրքերին ՌԴ տարածքում աշխատանքի վերցնելը:



























