Դեկտեմբերի 8-ին, ժամը 17.30-ին, 65-ամյա Ռոզա Վ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 15.30-ին, Թոթովենցի փողոցի թիվ 7 շենքի մոտ անհայտ անձն իր ձեռքից բացահայտ հափշտակել է պայուսակը, որի մեջ եղել է անձնագիր, փաստաթղթեր, 30.000 դրամ եւ բջջային հեռախոս:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է 31-ամյա Արթուր Ա.-ն, ով դեկտեմբերի 22-ին, ժամը 12-ին, հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել:

Գողոնը մասամբ առգրավվել է:

Կատարվում է քննություն: