ՌԴ Կենտրոնական բանկը խստացրել է տարադրամի փոխանակման կանոնները, որոնց համաձայն, եթե գումարը գերազանցում է 15 հազար ռուբլին, անհրաժեշտ է հաճախորդի ինքնության լիարժեք հաստատումը: Այս մասին ասված է Ռուսաստանի բանկի №499-Պ որոշման մեջ:
Այսուհետ գործողության համար հաճախորդը պետք է անձնագիրը ներկայացնելու բացի, հաստատի իր ինքնությունը նաեւ դիմում լրացնելով, հայտնում է Gazeta-ն:
Անկետայում անհրաժեշտ է նշել անունը, ազգանունը, հայրանունը, փաստաթղթի ռեկվիզիտները, բնակության հասցեն, հարկատուի նույնականացման համարը եւ այլ տեղեկություններ:
Կանոններն ուժի մեջ են մտնում 2015թ. դեկտեմբերի 28-ից:



























