Քրոնիկ սթրեսը կարող է հանգեցնել նեյրոնների ցանցի փոփոխության, ինչի պատճառով ուղեղը մշտապես գտնվում է տագնապի եւ ընկճախտի վիճակում: Սակայն գիտնականները պարզել են, որ անգամ կրկնակի սթրեսի դեպքում ժամանակավոր վերականգնման հնարավորություն կա, փոխանցում է Gazeta-ն:
Հետազոտության ընթացքում պարզվել է, որ սթրեսային պայմանների փոփոխությունը կարող է փոխել ուղեղի արձագանքը: Դրա համար փորձեր են կատարվել մկների վրա: Ամեն օր մկները որոշ ժամանակ անց են կացրել նեղ վանդակում փակված, որը նրանց մոտ դիսկոմֆորտի զգացում է առաջ բերել: 22-րդ օրը այդ մկների մի մասը նոր սթրեսի է ենթարկվել, իսկ մյուս մասի համար պայմանները նույնն են մնացել: Պարզվել է, որ այն մկները, որոնք լրացուցիչ սթրեսի են գործոն են ստացել, ավելի քիչ են ենթարկվել տագնապի, քան նրանք, որոնց պայմանները չեն փոխվել: Սակայն այդ տաբերությունը ժամանակավոր բնույթ է կրել. մեկ օր անց վարքի տարբերությունը 2 խմբերի մոտ վերացել է:
Մոլեկուլյար անալիզը ցույց է տվել, որ այն մկների օրգանիզմում, որոնց համար սթրեսը սովորական է դարձել, ժամանակավորապես աճում է mGlu2 կարգավորիչ սպիտակուցի քանակը, որը նվազեցնում է գլուտամատի արտադրությունը: Անսովոր սթրեսի ենթարկված մկների մոտ աճել է NMDA մոլեկուլյար գլուտամատի քանակը: Սթրեսային խանգարումները, որոնք կապված են գլուտամատի քանակի ավելցուկի հետ, ուղեղում կառուցվածքային փոփոխություններ են առաջացնում:




























