Ճապոնացի գիտնականները որոշել են պարզել, թե անծանոթ տեղանքում կողմնորոշվելու փորձերը ինչպես են անդրադառնում ուղեղի ակտիվության վրա: Մի խումբ կամավորներ պետք է միջին բարդության լաբիրինթոս անցնեին, ընդ որում, նրանցից յուրաքանչյուրն անցել է մագնիտառեզոնանսային տոմոգրաֆ: Արդյունքում հետազոտողները կարողացել են պարզել ոչ միայն այն, թե ինչու է մարդ կորում անծանոթ տեղանքում, այլ նաեւ այն, թե ինչու է ուղեղը նրան ստիպում ավելի շատ մոլորվել:
Ինչպես հայտնում է Independent-ը, Ճապոնիայի Կիոտոյի համալսարանի ուսանողներին առաջարկել են վիրտուալ լաբիրինթոս հաղթահարել: Նրանց թույլ են տվել նախապես նայել լաբիրինթոսի քարտեզը եւ նշել մոտավոր ուղին: Չնայած այդ ամենին՝ ուսանողները շատ սխալներ էին թույլ տալիս, սակայն ամենազարմանալին այն է, որ ամեն անգամ սխալվելիս նրանցից յուրաքանչյուրը կարծում էր, որ ճիշտ ուղի է ընտրում եւ ավելի ու ավելի էր խճճվում լաբիրինթոսում, փոխանցում է Svopi-ն:
Գիտնականները եկել են եզրակացության, որ ուղեղը քարտեզն ու իրական լաբիրինթոսը լրիվ այլ կերպ է ընկալում, ինչի հետեւանքով երթուղին հիշելիս խնդիրներ են առաջանում:




























