Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ Ջաֆարին հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են դիմել ցանկացած օրինական քայլի, եթե Թուրքիան դուրս չբերի իր զորքերը երկրի տարածքից, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
«Մենք դեռեւս չենք սպառնում: Սակայն եթե մեր անվտանգությանը եւ ամբողջականությանը սպառնալիքը չվերանա, մենք պատրաստ ենք դիմել ցանկացած օրինական քայլի այդ հարձակմանը պատասխանելու համար», — ասել է նա:
Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում բոլոր տարբերակները հնարավոր են:




























