Ռուբլու ցածր փոխարժեքը կարող է ձեռնտու լինել ռուսական ալյումինի ինքնարժեքի համար: Այս մասին Bloomberg-ի եթերում ասել է Citigroup ֆինանսական ընկերության մետաղների վերլուծության տնօրեն Դեւիդ Ուիլսոնը:
Ռուսաստանի ալյումինի գործարանները հիմնականում օգտագործում են հիդրոէներգիա, որի ինքնարժեքը ամբողջովին զրոյական է: Իսկ դա նշանակում է, որ կնվազի նաեւ ալյումինի ինքնարժեքը, հավելե լ է նա:
Շահույթ կունենան նաեւ Հարավային Աֆրիկայի թանկարժեք մետաղների արտադրողները, քանի որ ռանդի փոխարժեքը նվազում է:



























