Ֆինանսների նախարարության խոշոր հարկատուների տեսչություններում 524 ընկերություններ 2015թ. արդյունքում կվճարեն 383.3 մլրդ դրամ հարկ կամ 9 տոկոսով ավելի շատ, քան 2014թ.: Այս մասին ասել է Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանը:

Նշված քանակի մոտ 40 տոկոսը վճարում են առաջին տասնյակում գտնվող հարկատուները: «Գազպրոմ Արմենիա», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Կ Տելեկոմ», «Հայաստանի էլեկտրացանցեր», «ԱրմենՏել», «Գրանդ Տոբակո», «Հայկական ԱԷԿ», «Ինտերնեյշլ Մասիս Տաբակ», «Ամերիաբանկ», «Տրանսգազ» ընկերությունները: Նրանք 151.8 մլրդ դրամ են վճարել:

«Այս տարի հարկերի վճարման աճ է գրանցվել մանրածախ առեւտրում՝ 37 տոկոս, կաթնամթերքի արտադրության մեջ՝ 33 տոկոս, ծխախոտի ներմուծման, արտադրության եւ վաճառքի մեջ՝ 21 տոկոս, լեռնահանքային ճյուղում՝ 18 տոկոս»,- ասել է Մաշադյանը:

Մուծումների կրճատում է նկատվել հեռահաղորդակցման ոլորտում՝ 24.3 տոկոս, ալկոհոլի արտադրության, ներմուծման եւ իրացման ոլորտում՝ 18 տոկոս:

Միջինում բիզնեսի հարկային ծանրաբեռնվածությունը աճել է 0.4 տոկոսով, այդ թվում՝ ԱԱՀ-ն՝ 0.6 տոկոսով: Եկամտահարկում փոփոխություններ չեն նկատվել: