ԱՄՆ-ում տորնադոյի եւ ջրհեղեղների հետեւանքով մահացել է առնվազն 41 մարդ, հաղորդում է РБК-ն՝ վկայակոչելով Reuters-ը: Աղետը ջրի տակ է թողել երկրի հարավային ու կենտրոնական նահանգները՝ մասնավորապես Թեքսասը, Միսսուրին, Իլինոյսն ու Լուիզիանան:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ջրհեղեղների ու վատ եղանակային պայմանների հետեւանքով 4 օրում 42 մարդ է մահացել:
Իլինոյս նահանգի հարավ-արեւմուտքում մեքենայի մեջ 5 մարդ է մահացել, այդ թվում 2 երեխա, որը ջուրը քշել-տարել է:
Թեքսասի որոշ շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել: Փոթորիկները ոչնչացրել են ավելի քան հազար տուն ու շինություն:
Արտակարգ դրություն է մտցվել նաեւ Օքլահոմայի որոշ շրջաններում, իսկ Նյու Մեքսիկո նահանգի Ալբուքերք քաղաքում ուժեղ ձյուն է տեղացել: Օդերեւութաբաններն զգուշացնում են, որ նոր հզոր տորնադոյի վտանգ կա երկրի 10 նահանգներում:




























