Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում վատ եղանակային պայմանների պատճառով առնվազն 13 հազար մարդ մնացել է առանց լույսի, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով CBC-ն:
Այդ շրջանում ուժեղ ձյուն է տեղում: Ձյուն է եկել երկրի բոլոր ատլանտյան շրջաններում՝ Նյուֆաունդլենդ եւ Լաբրադոր նահանգներում, Արքայազն Էդուարդի եւ Նյու Բրանսուիք կղզիներում, սակայն ամենից շատ տուժել է Նոր Շոտլանդիան, որտեղ ձյան ծածկույթի հաստությունը հասել է 35 սմ-ի:
Օդանավակայանների մեծ մասում չեղյալ են հայտարարվել թռիչքները, սահմանափակվել է երթեւեկությունը Կոնֆեդերացիայի կամրջով, որը միացնում է Արքայազն Էդուարդի կղզին մայրցամաքային Կանադայի հետ:




























