ՌԴ Քննչական կոմիտեն դեկտեմբերի 29-ին նշել է ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության ենթադրյալ պատվիրատուի անունը։ Քննությունը կարծում է, որ կատարված հանցագործությունների պատվիրատուն եւ կազմակերպիչը Ռուսլան Մուհուդինովն է։

Համաձայն Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ մեղադրանք կներկայացվի նաեւ Նեմցովի սպանության 5 ենթադրյալ կատարողի՝ Զաուր Դադաեւին, Անզոր եւ Շադիդ Գուբաշեւներին, Տամերլան Էսկերխենովին եւ Համզաթ Բախաեւին, փոխանցում է Gazeta-ն։

Հետաքննությունը կավարտվի 2016թ. հունվարին։