Կառավարությունը հաստատել է ԱՊՀ-ում Հայաստանի ներկայացուցչության ստեղծման ու գործունեության մասին հայ- բելառուսական միջկառավարական համաձայնագիրը:

Համաձայնագիրը, որը 2014թ. նոյեմբերին է ստորագրվել, նախատեսում է ԱՊՀ-ի՝ Մինսկում տեղակայված կառույցներում Հայաստանի ներկայացուցչության բացում, նաեւ նրա աշխատակիցներին արտոնությունների ու դիվանագիտական իմունիտետի տրամադրում:

Համաձայնագիրը կանոնակարգում է ԱՊՀ-ում արդեն հավատարմագրված՝ Հայաստանի դիվանագիտական կորպուսի գործունեությունը: