Ամերիկյան Օրեգոն նահանգի Sweet Cakes by Melissa հրուշակագործական արտադրամասի սեփականատերերը 137 հազար դոլարի չափով տուգանք են վճարել լեսբուհիների՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում: Պատճառն այն է, որ ամերիկացիները հրաժարվել են տորթ պատրաստել կանանց հարսանեկան արարողության համար: Այս մասին գրում է OregonLive-ը:

2013 թվականի հուլիսին Աարոն եւ Մելիսա Կլայնները հրաժարվել էին 135 հազար դոլար տուգանք վճարել՝ Լորել եւ Ռեյչել Բոուման-Կրայերների իրավունքները խախտելու համար: Տոկոսները հաշվի առնելով՝ ընդհանուր գումարը կազմել է 136.9 հազար դոլար:

Ըստ Lenta-ի, 2013 թվականի հունվարին Քլայնը հրուշակագործարան այցելած Ռեյչելին եւ նրա մորն ասել է, որ Sweet Cakes by Melissa-ն, կրոնական համոզմունքներից ելնելով, չի սպասարկում նույնասեռականների հարսանիքները: Կինը նրա դեմ դատական հայց է ներկայացրել՝ մեղադրելով հաճախորդի հանդեպ խտրականության մեջ: