Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, դեկտեմբերի 31-ին, ժամը 22.04-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Տեղ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Տեղ ավտոճանապարհի 22-րդ կմ-ում «Mercedes C240» մակնիշի 20 SU 623 համարանիշով (վարորդի տվյալներն անհայտ են) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 120 մ գլորվել ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից եւ հեռացել դեպքի վայրից:

Մինչ հրշեջ-փրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ, ավտոմեքենայում եւ հարակից տարածքում տուժածներ չեն հայտնաբերվել: