Դուբայի The Adress Hotel երկնաքեր-հյուրանոցում բռնկված հրդեհից 16 մարդ է տուժել, որոնցից մեկը տարհանման ժամանակ սրտի նոպա է ստացել: Այս մասին Twitter-ում հայտնել են քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները:
«14 մարդ թեթեւ վնասվածքներ են ստացել, մեկը՝ միջին ծանրության, մեկ հոգի էլ ուժեղ ծխի եւ տարհանման ժամանակ առաջացած հրմշտոցի պատճառով սրտի նոպա է ունեցել», - հայտնել են տեղական իշխանությունները:
Al Arabiya-ի փոխանցմամբ տղամարդը ի վերջո մահացել է:
Ականատեսները հայտնում են, որ հյուրանոցը շարունակվում է այրվել:




























