Յոհան Նիկլաուս Շնայդեր Ամմանը 2016թ. դարձել է Շվեյցարիայի նախագահը: Նա զբաղեցնում է Շվեյցարիայի տնտեսության, կրթության եւ հետազոտությունների դաշնային դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը:
Շվեյցարիայի օրենսդրության համաձայն՝ մեկ տարի ժամկետով նախագահ է նշանակվում երկրի Դաշնային խորհրդի անդամներից մեկը: Նախագահը չի ղեկավարում պետությունը, քանի որ այդ գործառույթը հավաքական կերպով իրականացնում են Դաշնային խորհրդի բոլոր անդամները: Սակայն նրա ձայնը վճռորոշ է ընթացիկ քննարկումների ժամանակ; Նախագահն, ընդ որում, շարունակում է համատեղել նոր պաշտոնը նախորդ աշխատանքի հետ, հայտնում է RIANovosti-ն:
Շվեյցարիայի նոր նախագահը կղեկավարի նոր կառավարությունը:




























