Ամանորի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին համեմատաբար հանգիստ է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Որոշակի կրակոցներ հնչել են, սակայն համեմատաբար կայուն է իրավիճակը սահմանին»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակոցներ եղել են, բայց իրավիճակը համեմատաբար հանգիստ է:



























