Մայրաքաղաքում Ամանորի գիշերը գրանցվել է 819 կանչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Այս գիշեր 126 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց:
«Կանչերի թիվն աննախադեպ մեծ է, քանի որ միջինը 600 կանչ է գրանցվում Ամանորի գիշերը»,- ասաց Թագուհի Ստեփանյանը:



























