Անցած տարին Թուրքիայի համար ծանր տարի էր, սակայն 2016թ. ավելի թեթեւ չի լինելու: Երկրի ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրների մեծ մասը մնացել է չլուծված, եւ Թուրքիան ստիպված է լինելու դրանցով զբաղվել առաջիկա ամիսների ընթացքում, գրում է Hurriyet թուրքական պարբերականը:
Պարբերականը նշում է, որ Թուրքիայի համար ամենակարեւոր խնդիրներից մեկը Սիրիայի պատերազմն է եւ իրավիճակի վրա Ռուսաստանի ներկայության պատճառով ազդելու հնարավորության բացակայությունը, քանի որ վերջինիս հետ Անկարայի հարաբերությունները ծայրահեղ լարված են: Դա Թուրքիայի իշխանություններին ստիպում է նյարդայնանալ հատկապես Սիրիայի քրդական Ժողովրդավարական միության կուսակցության հաջողությունների ֆոնին: Թուրքիայի իշխանությունները կարող են կարգավորել իրավիճակը` փակելով Սիրիայի հետ 98 կմ սահմանը, որպեսզի կանխի ԻՊ գրոհայինների ներթափանցումը, եւ դա կնշանակի Սիրիայում Թուրքիայի վարած քաղաքականության ավարտը:
«Սիրիայում քաղաքացիական պատերազմը ամենայն հավանականությամբ կշարունակվի` չնայած կարգավորման փորձերին: Թուրքիայի իշխանությունների գործողությունները` որպես սիրիական թատրոնում ԻՊ-ի դեմ պայքարի ամերիկյան կոալիցիայի մաս, սահմանափակ կլինեն Ռուսաստանի ներկայության պատճառով ռուսական օդանավը խոցելու պատճառով, եթե Էրդողանը չկարողանա իրավիճակից ելք գտնել Վլադիմիր Պուտինի հետ հարաբերություններից», — ասված է հոդվածում:
Ի թիվս այլ խնդիրների` Hurriyet-ը նշում է քրդական հարցը, նոր Սահմանադրության վրա տարվող աշխատանքը եւ տնտեսական բարդությունները, փոխանցում է RIA Novosti-ն:




























