Թել Ավիվի կենտրոնում հրաձգության հետեւանքով մահացել է մեկ, վիրավորվել՝ 8 մարդ, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Բժիշկները օգնություն են ցուցաբերում 8 վիրավորներին, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, եւս մեկինը՝ ծանր։ Մեկ մարդ մահացել է»,-հաղորդել են բժշկական ծառայությունների աշխատակիցները։

Իրավապահ մարմինների աշխատակցի խոսքով, հանցագործը դիմել է փախուստի։ Իրավապահները չեն բացառում, որ տեղի ունեցածը ահաբեկչություն է։